AM
9 Մարտ 2009 - 18:34 AMT

Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունները մասնակցել են եվրոպական ժողովրդավարությանն աջակցմանը նվիրված խորհրդաժողովին

Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունները մասնակցել են եվրոպական ժողովրդավարությանն աջակցմանը նվիրված խորհրդաժողովին: Վերջինս կազմակերպվել էր «Հանուն ժողովրդավարության եվրոպական գործընկերության», ժողովրդավարությանն աջակցման օգտին գործող «Կազմակերպությունների եվրոպական հարթակի» եւ Չեխիայի ժողովրդավարության ու մարդու իրավունքների ասոցիացիայի կողմից: Մարտի 9-10-ը Պրահայում կայացած խորհրդաժողովի գլխավոր կազմակերպիչը Չեխիայի ԱԳ նախարարությունն է: Խորհրդաժողովը բացել են Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը եւ նախկին նախագահ Վացլավ Գավելը: Խորհրդաժողովի աշխատանքին մասնակցել է ավելի քան 100 փորձագետ տարբեր եվրոպական երկրներից եւ կազմակերպություններից:

Խորհրդաժողովի ընթացքում եվրոպական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները կներկայացնեն ժողովրդավարությանն աջակցման վերաբերյալ իրենց խորհուրդները: