Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Այդ մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մարտի 9-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Զրույցի ընթացքում Հայաստանի եւ Բելառուսի ղեկավարները քննարկել էին առեւտրա-տնտեսական համագործակցության ընդլայնման, ինտեգրացիոն միությունների, մասնավորապես` ՀԱՊԿ եւ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության հարցերը, միջազգային օրակարգի արդիական թեմաներ եւ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում երկրների տնտեսությունների գործառման հարցեր: Այցի ժամկետները համաձայնեցվելու են դիվանագիտական ալիքներով, հաղորդում է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը:





