AM
10 Մարտ 2009 - 21:45 AMT

Եվրահանձնաժողովը Հայաստանին 15 մլն եվրո է տրամադրել ոլորտային ծրագրերի զարգացման նպատակով

«Եվրահանձնաժողովը» Հայաստանին 15 մլն եվրո է տրամադրել ոլորտային ծրագրերի զարգացման նպատակով: Ինչպես PanARMENIAN.Net -ին հաղորդեցին Հայաստանում Եվրահանձնախմբի պատվիրակությունից, 5 միլիոն եվրո կազմող առաջին ֆիքսված մասնաբաժինը Հայաստանի բյուջե վճարվել է 2008թ. հունիսին, երկրորդ մասնաբաժինը` 3.25 միլիոն եվրո, վճարվել է 2009թ. փետրվարին: Ոլորտային քաղաքականության ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի բարեփոխումները:Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 16 միլիոն եվրո, որից 1 միլիոն եվրոն նախատեսված է տեխնիկական աջակցման համար:

Սույն ծրագիրն իրականացնող հիմնական գործընկերներն են Կրթության եւ գիտության նախարարությունը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը եւ սոցիալական ոլորտում գործունեություն իրականացնող այլ գործընկերներ: