Բուրսա, Քուրքալերի, Ադափարազա թուրքական քաղաքները խզել են իրենց հարաբերությունները բուլղարական Դոբրիչ, Պլովդիվ եւ Շումեն քույր քաղաքների հետ, այն բանից հետո, երբ վերջիններիս քաղաքապետարանները ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը :
Թուրքիայի ԱԳՆ-ը եւ ՆԳՆ-ը նույնպես նամակներ են հղել եւս 12 քաղաք` բուլղարական քաղաքների հետ հարաբերություններ չհաստատելու կամ դրանք դադարեցնելու կարգադրությամբ, հաղորդում է Focus News-ը:





