AM
12 Մարտ 2009 - 06:19 AMT

Էդվարդ Նալբանդյանը Բեռնար Կուշներին հրավիրել է Հայաստան

Ֆրանսիայում ընթացող այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր ֆրանսիացի պաշտոնակից Բեռնար Կուշների հանդիպումը: Նախարարներ Նալբանդյանն ու Կուշները բարձր գնահատելով Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ ձեւավորված բարեկամական եւ օրինակելի փոխհարաբերությունները` կարեւորեցին երկու երկրների միջեւ համակողմանի համագործակցության զարգացման ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը: Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ապահոմնան խնդիրների շուրջ քննարկման ենթատեքստում, Հայաստանի արտգործնախարարը ողջունեց ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահության ժամանակ, նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ ֆրանսիական դիվանագիտության գործադրած ջանքերը Կովկասում խաղաղության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ:

Զրուցակիցները մանրամասն քննարկեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտվեց հիմնահարցի խաղաղ եւ բանակցային լուծման այլընտրանքի բացակայությունը: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի կառուցողական ներգարավվածությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Էդվարդ Նալբանդյանը Բեռնար Կուշներին հրավիրեց այցելել Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: