AM
12 Մարտ 2009 - 06:52 AMT

ՀՀ ԱԳՆ ղեկավարը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության վերականգնման գործում

Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ բարեկամական համագործակցության ընդլայմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք գոհունակություն է հայտնվել հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային եւ միջազգային հարաբերությունների արդիական հարցեր: Նախարար Նալբանդյանը կարեւորել է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության վերականգնմանն գործընթացում 2008 թ. երկրորդ կեսին ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի կառուցողական դերակատարությունը: