AM
12 Մարտ 2009 - 10:16 AMT

Հնարավորության դեպքում Ժակ Շիրակը կրկին կայցելի Հայաստան

Ֆրանսիայում ընթացող այցի շրջանակներում մարտի 10-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում անցած հանդիպմանը անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական հարաբերություններին եւ դրանց զարգացման հեռանկարներին: Նախագահ Շիրակն ու նախարար Նալբանդյանը քննարկեցին միջազգային եւ տարածաշրջանային հարցեր: Ժակ Շիրակը ջերմությամբ հիշելով 2006 թ. իր այցելությունը Երեւան, ասաց, որ հնարավորության դեպքում նորից կայցելի Հայաստան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: