Հայոց լեզվի եւ հայ մշակույթի պատմության մասին դասախոսությունը տեղի կունենա Նիդեռլանդների Հաագա քաղաքի «Աբովյան» Հայ մշակութային կենտրոնում: Դասախոսությունը կանցկացնի գիտությունների դոկտոր Հրաչ Մարտիրոսյանը, որը բազմամյա հետազոտությունների հիման վրա Լեյդենի համալսարանում պաշտպանել է «Հայ էթիմոլոգիայի ուսումնասիրությունը: Հնդեվրոպական ժառանգությունը» դոկտորական դիսերտացիան, որտեղ հիմնական շեշտը դրվել է Հայաստանի բարբառների եւ մշակույթի ուսումնասիրության վրա:





