AM
13 Մարտ 2009 - 10:49 AMT

Ապրիլին կարող է բացվել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը

Ապրիլին կարող է բացվել հայ-թուրքական սահմանը: Ինչպես գրում է Star թուրքական թերթը, այդ մասին հաղորդել է Արդարություն եւ զարգացում կառավարող կուսակցության աղբյուրը: «Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցություններն անցել են եզրափակիչ փուլ: Երկու երկրների միջեւ ստորագրման ենթակա փաստաթղթում նախատեսվում է սահմանների բացում, անմիջական առեւտրի սկսում եւ 1915 թվականի իրադարձությունների հետաքննության համար համատեղ հանձնաժողովի ստեղծում: Ղարաբաղյան հարցը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար որոշիչ պայման չէ», – հաղորդել է աղբյուրը: Թերթը նաեւ նշում է, որ Ադրբեջանը տեղյակ է Անկարայի եւ Երեւանի միջեւ տարվող բանակցություններին: