ԱՄՆ-ում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Նոր ամերիկյան վարչակազմը պատրաստակամություն է հայտնել վերանայելու իր արտաքին քաղաքականությունը եւ հրաժարվելու նախորդ վարչակազմի վարած քաղաքականությունից: Այժմ պաշտոնական Թեհրանը Վաշինգտոնից ակնկալում է այդ հասարակական փոփոխությունների իրագործումը: Այդ մասին Երեւանում, ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքին : «Եթե ԱՄՆ արտաքին քաղաքական փոփոխություններն իրական դառնան եւ գործնական կիրառում ստանան, ապա Իրանն այդ փոփոխություններին հարմար պատասխան կտա: Կարեւոր է , որ Վաշինգտոնում ամերիկյան արտաքին քաղաքականության նոր ռազմավարության մշակման մասին հայտարարություններից անցնեն գործողությունների», – նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:





