Հայաստանի հետ սահմանի բացման հարցը ծագել է դրսից ստացված պատվերով, եւ հնարավոր է նույնիսկ հայ-թուրքական պաշտոնական փաստաթղթի ստորագրում, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի ողջ մահմեդական աշխարհի աչքերում Թուրքիայի վարկաբեկմանը: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքականագետ Ջումշուդ Նուրիեւը: Նրա խոսքերով, սահմանի բացումը թուրք ձեռներեցներին հնարավորություն կտա ներդրումներ կատարել Լեռնային Ղարաբաղում:
«Սահմանի բացումը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման արդիականության վերջնական կորստյան», – նշել է նա, գրում է 1news.az-ը:





