AM
18 Մարտ 2009 - 14:44 AMT

Ուկրաինայի եւ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ անհնար է առանց Ռուսաստանի հետ խորհրդակցությունների

Ուկրաինայի եւ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ անհնար է առանց Ռուսաստանի հետ խորհրդակցությունների: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մորենը` ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովի առջեւ: Մարտի 11-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին պաշտոնապես հայտարարեց երկիրը Հյուսիսատլանտյան ալյանսի հրամանատարության ինտեգրված ռազմական կառույցների մեջ վերադարձնելու մասին:

«Մենք գտնում ենք, որ Հյուսիսատլանտյան ալյանսը պետք է կենտրոնանա իր հիմնական խնդրի` համընդհանուր կայունության հասնելու վրա, եւ չենք կանխատեսում կազմակերպության ընդլայնում մինչեւ «գլոբալ ՆԱՏՕ»-ի մասշտաբներ: Բայց ցանկացած գործողությունների դեպքում հարկավոր է հաշվի առնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Մենք գտնում ենք, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը պետք է կատարվի այնպիսի հեռանկարով, որպեսզի Ալյանսը դրանից չթուլանա»,- ասել է Մորենը, հաղորդում է AP-ն:

Ֆրանսիան լքել էր ՆԱՏՕ-ի հրամանատարության ինտեգրված կառույցները 1966 թ.` նախագահ Շառլ դը Գոլի օրոք: