Վերջին 46 տարվա ընթացքում առաջին անգամ Լեդրի պալատի մոտ գտնվող Նիկոսիայի հայկական գերեզմանոցում մարտի 22-ին տեղի կունենա հոգեհանգստի արարողություն: Ինչպես գրում է Gibrahayer շաբաթաթերթը, հոգեհանգստի արարողության ժամանակ արտաշիրիմված աճյունները կթաղվեն հայկական եկեղեցու կանոնների համաձայն: Արարողությունը տեղի կունենա սբ.Պողոսի մատուռում:





