AM
20 Մարտ 2009 - 07:35 AMT

Մինսկում քննարկում են մայիսի 22-ին Ղազախստանում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստի օրակարգը

Մարտի 20-ին Մինսկում` ԱՊՀ Գործադիր կոմիտեում տեղի կունենա ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններին կից գործող Համագործակցության մասնակից երկրների Մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստը:

Հանդիպմանը լիազոր ներկայացուցիչները մտադիր են երեք հարց քննարկել: Նրանցից գլխավորը մայիսի 22-ին Ղազախստանում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստի օրակարգի նախագծի հարցն է: Վարչապետերին կառաջարկվի քննարկել մինչեւ 2020 թվականը Համագործակցության տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի իրականացման միջոցառումների եւ մինչեւ 2010թ. Տեղեկատվայնացման ոլորտում համագործակցության ռազմավարության եւ նրա գործողությունների ծրագրում ուղղումների ծրագիրը: Կքննարկվի նաեւ ԱՊՀ տարածք մուտք գործող երրորդ պետությունների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման միասնական համակարգի ստեղծման համատեղ աշխատանքների պլանը, 2009-2010թթ. հումանիտար ոլորտում համագործակցության միջոցառումների ծրագիրը` մեծահասակների կրթության զարգացման հայեցակարգի իրականացման եւ սոցիալական, ֆինանսական, անվտանգության ոլորտների այլ հարցեր:

Խորհուրդը կքննարկի նաեւ ԱՊՀ շրջանակներում ընդունված անվտանգության ծրագրերի իրականացման ընթացքը եւ կհամաձայնեցնի օրակարգի նախագիծը` ԱՊՀ Տնտեսական խորհրդին կից Տնտեսական հարցերով հանձնաժովի հետ համատեղ նիստի համար, հաղորդում է ԱՊՀ մամլո ծառայությունը: