AM
20 Մարտ 2009 - 17:32 AMT

Հայաստանի կառավարությունը պետք է ամրապնդի պետության դիմադրողականությունը

Ելույթ ունենալով Հայաստանի նախագահի եւ քաղաքական կուսակցությունների ղեկավարների քննարկմանը` Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ կառավարության հակաճգնաժամային ծրագիրը ունի երեք հիմնական ուղղություն, որոնք կոչված են աջակցելու սոցիալական փաթեթին: «Սոցիալական ծրագրերի իրականացումը կօգնի կրճատելու այն բարդությունները, որոնց հետ բախվում են մեր հասարակության անապահով շերտերը: Առաջին հերթին, հարկավոր է թույլ չտալ առաջին անհրաժեշտության մթերքի գների բարձրացում: Դա կօգնի հսկելու իրադրությունը նաեւ այլ ոլորտներում»,- նկատել է Սարգսյանը:

Վարչապետի խոսքով, հիմա Հայաստանի կառավարությունը կարեւոր է համարում պետության դիմադրողականության ամրապնդումը, ինչի համար հարկավոր կլինի զգալիորեն զարգացնել երկրի ինֆրակառույցները, աջակցել փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը: «Անհրաժեշտ է աշխատել ստվերային տնտեսության կրճատման, հարկային համակարգի ամրապնդման եւ խոշոր բիզնեսի թափանցիկության ապահովման ուղղությամբ: Պետությունը պետք է պատրաստ լինի օգնելու այն ձեռնարկություններին, որոնք համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պատճառով գտնվում են բարդ իրադրության մեջ եւ օգնության կարիք ունեն»,- հայտնել է Տիգրան Սարգսյանը: