AM
23 Մարտ 2009 - 16:01 AMT

Եվրոպայի ու Ասիայի 17 երկրների փորձագետները կքննարկեն ատոմային էներգետիկայի ոլորտի խնդիրները

Եվրոպայի ու Ասիայի 17 երկրների` ներառյալ Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի ավելի քան 30 փորձագետները Քիշինեւում կմասնակցեն «Որակի մակարդակի բարձրացումը ռադիոակտիվ թափոնների հետ վարվելիս» ծրագրված միջազգային սեմինարին: Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կողմից ՄՀ Միջուկային եւ ռադիոլոգիական գործունեության խորհրդատվության ազգային գործակալության աջակցությամբ կազմակերպված սեմինարը տեղի կունենա մարտի 23-27:

Սեմինարի ընթացքում կլսվեն պրոֆիլային գործունեության զանազան ոլորտները ներգրավող մի շարք զեկույցներ: Ծրագրվում է անցկացնել նաեւ գործնական պարապմունքներ, որոնց նպատակը կդառնա ռադիոակտիվ թափոնների ուտիլիզացման ձեռնարկություններում աշխատող մասնագետների, ինչպես նաեւ սեմինարի մասնակից երկրների պետական մարմինների ներկայացուցիչների հետ փորձի փոխանակումը, հաղորդում է «Նովոստի-Մոլդովան»: