AM
23 Մարտ 2009 - 21:11 AMT

Աբդուլլահ Գյուլ. Իրաքի էներգառեսուրսների տեղափոխումը կիրականացվի Թուրքիայի տարածքով

Իրաքի էներգառեսուրսների տեղափոխումը կիրականացվի Թուրքիայի տարածքով: Այդ մասին Իրաք կատարծ իր այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Այցի շրջանակներում Թուրքիայի նախագահը հանդիպել է իր իրաքցի պաշտոնակից Ջալալ Թալաբանիի հետ: Վերջերս Թուրքիան ու Իրաքը պայմանավորվել են համատեղ աշխատել տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ: Սերտ աշխատանքի հնարավորություններն ընդլայնվեցին այն բանից հետո, երբ Իրաքը, Թուրքիան ու ԱՄՆ-ն պայմանավորվեցին համատեղ հանձնաժողով ստեղծել, ինչը թույլ կտա կողմերին միասին աշխատել առկա խնդիրների լուծման վրա, հաղորդում է NTV-Turk-ը: