AM
27 Մարտ 2009 - 11:26 AMT

Էրդողան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կօգնի Թուրքիային հաղթահարել բարդությունները տարածաշրջանում

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրների լուծումը կօգնի հաղթահարելու բարդությունները Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերություններում», – ասել է Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը նշել է, որ Միացյալ նահանգները, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի հետ մեկտեղ, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն են, որը 17 տարվա ընթացքում զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի լուծմամբ:

Էրդողանի խոսքերով, եթե ԱՄՆ-ին մյուս համանախագահների հետ միասին հաջողվի կարգավորել այդ խնդիրը, ապա դա Թուրքիային կօգնի հաղթահարելու բարդություններն այդ տարածաշրջանում: «Այդ երկրները ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամն են, եւ նրանց անհրաժեշտ է ամենակարճ ժամանակահատվածում լուծել այդ խնդիրը: Դա կհեշտացնի մեր աշխատանքը», – ասել է Էրդողանը, հաղորդում է Տրենդ ադրբեջանական գործակալությունը: