15-16 տարեկան հասակում եվրոպացիների կողմից ծխախոտի, ալկոհոլի եւ թմրադեղերի օգտագործման մասին վերջին տվյալները հավաքված են The 2007 ESPAD Report միջազգային զեկույցում: Մարտի 26-ին այն ներկայացրեցին նախագծի մասնակից 35 երկրներում: «ESPAD-2007: Ալկոհոլի եւ թմրադեղերի վերաբերհալ դպրոցական հետազոտությունների եվրոպական նախագիծ» զեկույցի ռուսական տարբերակը նրա հեղինակները ներկայացրեցին ՌԻԱ «Նովոստի»-ի մամլո ասուլիսին:
Ռուսաստանում նախագծի խմբագիր, Ռոսզդռավի Նարկոլոգիայի ազգային գիտական կենտրոնի համաճարակագիտության բաժնի եւ նարկոլոգիական օգնության կազմակերպության ղեկավար, պրոֆեսոր Եվգենիա Կոշկինան պարզաբանել է, որ անոնիմ հարցումը 2007թ. գարնանն անցկացվել է Ռուսաստանի ողջ տարածքում` 1991թ. ծնվածների շրջանում: Հարցման արդյունքներով, կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ծխել փորձել են հարցվածների 65,6%, որոնցից մոտ 29% դա մշտապես անում են: Այդ ցուցանիշը բարձր է միջին եվրոպականից (21,5%): «Սեւ ցուցակում» Ռուսաստանից առաջ է միայն Ավստրիան (35%), Չեխիան (34%) եւ Լատվիան (32%): Երիտասարդ մոլի ծխողների ամենափոքր քանակությունը նշվել է Հայաստանում (4%):
Ռուս ուսանողների բաժինը, որոնք հաղորդել են ոչ պակաս, քան 40 անգամ կյանքի ընթացքում ալկոհոլ օգտագործելու մասին, կազմել է 23%, ինչը փոքր-ինչ պակաս է միջին եվրոպական ցուցանիշից (27,1%): Սպիրտային խմիչքներ հանդեպ ամենամեծ կախվածությունն արձանագրվել է Ավստրիայում (52%) եւ Դանիայում (49%): Ամենից քիչ ոգելից խմիչք են օգտագործում Իսլանդիայում (9%), Նորվեգիայում (11%) եւ Շվեդիայում (14%): Դրա հետ մեկտեղ դեռահասների շրջանում ամենատարածված խմիչքը գարեջուրն է: Հարցմանը նախորդած ամսվա ընթացքում այն օգտագորշել են երիտասարդ եվրոպացիների միջինը 48,7%: Ռուսները կիպրոսցիների հետ հավասար կախվածություն են ցուցաբերել այդ խմիչքի հանդեպ:





