Իրանի եւ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել առաջին անգամ Թեհրանում շահի ռեժիմի անկումից հետո: Այդ մասին հաղորդել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Էրդմանը: Նրա խոսքերով, նա հանդիպել է ԵՄ-ում Իրանի դեսպան Ալի Աշգար Հաջիի հետ շուրջ երկու շաբաթ առաջ: «Սա եւս մեկ քայլ առաջ է, որը նպաստում է Իրանի հետ միջազգային հանրության համագործակցության աճին»,-հայտարարել է Էրդմանը:
Ինչպես պարզաբանել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապպաթուրայը, բանակցություններն Իրանի դեսպանի հետ հիմնականում ընթանում էին Աֆղանստանի շուրջ:
Ավելի վաղ իրանցի դիվանագետները հաստատեցին իրենց մասնակցությունը Աֆղանստանի շուրջ բանակցություններին, կազմակերպված ԱՄՆ-ի աջակցությամբ, որոնք կանցնեն Հաագայում հաջորդ շաբաթ: Խորհրդաժողովին կմասնակցի նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: Ակնկալվում է, որ հանդիպմանը կժամանեն պատվիրակներ շուրջ 80 երկրներից:
Ապպաթուրայն «լավ նորություն է» համարել իր ներկայացուցչներին Աֆղանստանի գծով խորհրդաժողովին գործուղելու Իրանի որոշումը:
«Իրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ: Մենք կլսենք նրանց տեսակետը, նրանք կունկընդրեն մեր կարծիքը Աֆղանստանում իրավիճակի մասին»,-հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Գորդոն Դուղիդը: Որոշ փորձագետներ գտնում են, որ Աֆղանստանում զորքեր տեղակայած ՆԱՏՕ-ի երկրները շահագրգռված են բեռները Իրանի տարածքով ուղարկելու հարցում: Նրանք նաեւ նշել են, որ բաց երկխոսությունը ՆԱՏՕ-ի ու Իրանի միջեւ սկսվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Աֆղանստանը համարեց երկրի արտաքին քաղաքականության գերակա ուղղություն եւ նշեց, որ Վաշինգտոնը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թեհրանի հետ, գրում է BBC-ին:





