AM
30 Մարտ 2009 - 06:49 AMT

Արդյո՞ք հայ-թուրքական սահմանը կբացվի Թուրքիա ԱՄՆ նախագահի այցից հետո

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը թուրքական Hurriyet թերթին ասել է, որ «Թուրքիան խոստացել էր Հայաստանի հետ սահմանի բացման հարցը լուծել մեկ ամսվա ընթացքում: Անկարան պարզապես սպասում է Օբամայի այցին: Հավանաբար, ապրիլին մենք ականատես կլինենք հայ-թուրքական սահմանի բացմանը: Եվրահանձնաժողովում նաեւ բեկում են ակնկալում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Լավ կլիներ, եթե սահմանի բացումից հետո անմիջապես կարգավորվեին հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մենք այժմ աշխատում ենք նաեւ այդ հարցի ուղղությամբ եւ մայիսին կարող ենք բեկում ակնկալել նաեւ այդ հարցում: Տարածաշրջանում խաղաղության հաստատումը բխում է Եվրոպայի շահերից», – ընդգծել է ԵՀ-ի ներկայացուցիչը, ով չի ցանկացել հայտնել իր անունը: