«Շարժում հանուն արդար Վրաստանի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Նոգաիդելին երկօրյա այցով գտնվում է Հայաստանում: Ինչպես հաղորդում է կուսակցության մամլո ծառայության ղեկավարը, Նոգաիդելին Հայաստան է ժամանել մարտի 29-ին եւ Վրաստան կվերադառնա ամսի 31-ին:
Մամլո ծառայությունը հաղորդում է, որ Հայաստանում Նոգաիդելին ծրագրված որոշակի հանդիպումներ ունի, բայց այցի մանրամասները չեն հրապարակվում, հաղորդում է Civil.ge-ն:





