Ապրիլի 2-ին Գլենդեյլի Հանրային գրադարանի հովանավորությամբ տեղի կունենա Կալիֆոռնիայի Հայ գրողների միության հանդիպումը, որը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին:
Ինչպես հաղորդել են ԿՀԳՄ-ում, հանդիպումը Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված հարցերի քննարկման հնարավորություն կընձեռի: Դրանից բացի, գրողները կներկայացնեն Ցեղասպանության զոհերին, ժողովրդին եւ Հայրենիքին նվիրված սեփական ստեղծագործությունները:





