Չնայած այն բանին, որ Թուրքիա ԱՄՆ նախագահի այցի ընթացքում կքննարկվի հայկական հարցը, պաշտոնական Անկարան զիջումների չի գնա եւ չի բացի Հայաստանի հետ սահմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի միջազգային հետազոտական կենտրոնի (USAK) տնօրեն Սեդատ Լաչիները : «ԱՄՆ-ի եւ Թուրքիայի առաջնորդների քննարկելի հարցերից մեկը կլինի Հայաստանի թեման: Սակայն կարծել, որ Օբաման այդ հարցի առնչությամբ որեւէ ճնշում կգործադրի Թուրքիայի վրա, եւ Անկարան զիջումների կգնա ու կբացի սահմանը, քաղաքական տգիտություն է», – հայտարարել է նա:
«Թուրքիան երբեք Ադրբեջանի շահերին հակասող քայլ չի անի: Պաշտոնական Բաքուն տեղեկացվում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ընթացող բոլոր բանակցությունների մասին», – ասել է Լաչիները: Փորձագետը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն ինչ-որ մեկի կողմից նպատակաուղղված ուռճացվում են:





