AM
31 Մարտ 2009 - 17:54 AMT

Ադրբեջանում գտնում են, որ Էրդողանի կուսակցության անհաջողության մեղավորները հայերն են

Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունը մարտի 29-ին կայացած տեղական կառավարման ընտրություններում իր հայամետ քաղաքականության պատճառով շուրջ 10 տոկոս քիչ ձայն հավաքեց: Այդ մասին հայտարարել է Քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն:

Նրա կարծիքով, նույնիսկ սահմանադրական ճգնաժամի շրջանում Թուրքիայի բնակաչությունը զգալիորեն ավելի շատ էր վստահում ԱԶԿ-ին: «Կուսակցության ամենամեծ սխալը, որը կարելի է մեկնաբանել որպես հանցագործություն, այն է, որ այդ կուսակցությունը պայմաններ ստեղծեց նրա համար, որ Թուրքիայում բնակվող հայերը կազմակերպված եւ ազդեցիկ ուժ դառնան, ինչպիսին են ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում ապրող հայերը»,-ընդգծել է Ահմեդօղլուն, հաղորդում է Vesti.az-ը: