AM
4 Ապրիլ 2009 - 07:05 AMT

Հայ-թուրքական հարաբերությունները պետք է վերանայվեն եւ վերականգնվեն

«Պատմությամբ պետք է պատմաբանները զբաղվեն, եւ պարտադիր չէ բանակցությունների ժամանակ ամեն անգամ բարձրացնել անցյալի հարցերը», – հայտարարել է Եվրամիության ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Խավիեր Սոլանան` մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:«Պատմությունը պետք է վերլուծվի: Հայաստանի եւ Թուրքիայի պարագայում, երկրների միջեւ հարաբերւթյունները պետք է վերանայվեն եւ վերականգնվեն», – նշել է Սոլանան, գրում է թուրքական Todays Zaman թերթը: