AM
6 Ապրիլ 2009 - 06:48 AMT

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում Նիկոլյա Սարկոզին համակարծիք չէ Բարաք Օբամայի հետ

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կրկին դեմ արտահայտվեց ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը, ինչի օգտին հանդես եկավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պրահայում, որտեղ անցնում է ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը:

«Ես սերտորեն համագործակցում եմ նախագահ Օբամայի հետ: Սակայն նրանում, ինչ վերաբերում է Եվրամիությանն, որոշումներ պետք է ընդունեն ԵՄ անդամ երկրները: Ես միշտ դեմ եմ եղել Թուրքիայի անդամակցությանը եւ չեմ փոխել իմ դիրքորոշումը: Կարծում եմ, որ կարող եմ ասել, թե ԵՄ երկրների ճնշող մեծամասնությունը սատարում է Ֆրանսիայի նման դիրքորոշմանը, հաղորդում է AFP-ն:

Պրահայում ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովում Բարաք Օբաման հայտարարել է, թե Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին «կարեւոր ազդանշան» կարող է լինել այդ մահմեդական երկրի համար: