Ապրիլի 11-ին Ամմանում` Al-Hussein Մշակույթի կենտրոնում, կկայանա Գառնիկ Սոսոյանի ղեկավարությամբ «Երեւան» հորդանանա-հայկական երգչախմբի առաջին համերգը: Համերգի կազմակերպիչը «Ազգային սպորտային միությունն» է: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է «Ազգային սպորտային միության» նախագահ ու «Երեւան» երգչախմբի անդամ Արազ Մագսերեդյանը, երգչախումբը գոյություն ունի արդեն 8 ամիս: Եւ առաջին համերգին պատվավոր հյուր է լինելու Ամմանի քաղաքապետը: Մենք հետագա հաջողությունների հույս ունենք»:
Հորդանանում բնակվող 30 հայերից բաղկացած երգչախումբը կկատարի հայկական եւ արաբական ազգային երգեր:





