AM
7 Ապրիլ 2009 - 08:20 AMT

Բաքուն ծայրահեղ մտահոգված է Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի հնարավոր բացման առնչությամբ

Ադրբեջանում ուշադրությամբ հետեւում են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացման շուրջ ընթացող բանակցային գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը : Նրա խոսքերով, տարածաշրջանում տիրող իրավիճակից ելնելով` Ադրբեջանը համապատասխան որոշումներ կկայացնի: «Մենք իրավունք չունենք միջամտել անկախ պետությունների երկկողմ հարաբերություններին, սակայն Ադրբեջանն իրավունք ունի ճշգրտել իր քաղաքականությունը` ելնելով տարածաշրջանում տիրող իրավիճակից», – ասել է նախագահը:

Ադրբեջանին մտահոգում է Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի հնարավոր բացման մասին տեղեկությունը, քանի որ այդ դեպքում Հայաստանը դուրս կգա տնտեսական շրջափակումից, գրում է Bakililar.AZ-ը: