AM
7 Ապրիլ 2009 - 10:08 AMT

Ստամբուլում ձերբակալվել է ԱՄՆ նախագահի դեմ մահափորձի մեջ կասկածվողը

Ստամբուլում ոստիկանությունը ձերբակալել էր մի մարդու, ով պնդում է, թե մահափորձ էր նախապատրաստում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դեմ Թուրքիա վերջինիս այցի ժամանակ: Այդ մասին հաղորդել է նախագահին պաշտպանող ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Էդ Դոնովանը : Նրա խոսքերով, Բարաք Օբամայի կյանքին ոչ չէր սպառնում, քանի որ նախագահը Թուրքիա էր ժամանել կասկածյալի ձերբակալությունից երկու օր հետո:

Հատուկ ծառայությունները հրաժարվել են լրացուցիչ տեղեկություններ հաղորդել ձերբակալվածի մասին: Միջազգային կանոններին համապատասխան, ամերիկյան կողմը թուրքական իշխանություններից կպահանջի ամբողջական տեղեկություն պատահարի վերաբերյալ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: