AM
7 Ապրիլ 2009 - 11:42 AMT

ՀՀ ԱԳՆ ղեկավար. Եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ առաջ քաշել, ապա երկխոսությունը կդադարեցվի

Եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ առաջ քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, ապա երկխոսությանը մեր երկրների միջեւ վերջ կտրվի: Այդ մասին Անկարայում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է: «Թուրք-հայկական հարաբերությունները կարող են կարգավորվել առանց նախապայմանների: Մենք պատրաստ ենք շարունակել երկխոսությունը Թուրքիայի հետ միայն այդ դեպքում: Եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ առաջ քաշել սահմանների բացման համար, մենք դա կգնահատենք որպես երկխոսության դադարեցում»,-ասել է Նալբանդյանը, հաղորդում է «Զամանը»:

Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Թուրքիայում այդ երկրի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանի հրավերով եւ մասնակցում է «Քաղաքակրթությունների երկխոսություն» գագաթնաժողովին: