AM
7 Ապրիլ 2009 - 16:42 AMT

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման անակնկալ այցով ժամանել է Իրաք

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման անակնկալ այցով առաջին անգամ իր պաշտոնը զբաղեցնելուց հետո ժամանել է Իրաք: Բաղդադում Օբաման մեկնել է ամերիկյան ռազմական բազա, որպեսզի հանդիպի ԱՄՆ զորքերի հրամանատարության եւ զինվորների հետ, բանակցություններ անցկացնի իրաքյան ղեկավարության հետ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Օբաման 8-օրյա եվրոպական շրջագայությունից հետո Իրաք է ժամանել Թուրքիայից: