AM
7 Ապրիլ 2009 - 21:28 AMT

ԱՄՆ-ն կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը

«ԱՄՆ-ն առաջընթացի կողմնակից է Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձգձգված հակամարտության լուծման հարցում»,-ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հարցազրույցում:

Օբաման կոչ է արել կողմերին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրն ու բանակցություններ վարել Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, հաղորդում է Earth Times-ը:

ԱՄՆ նախագահը նաեւ ընդգծել է, որ սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք կնպաստեն խաղաղության եւ կայունության հաստատմանը տարածաշրջանում: