ԵԱՀԿ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն մոտավորապես ապրիլի 20-21-ը: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդել է ԵԱՀԿ ՄԽ-ի ԱՄՆ-ի կողմից համանախագահ Մեթյու Բրայզան:
Անցած շաբաթ տարածաշրջան վերջին այցի ընթացքում Ֆրանսիայի կողմից համանախագահ Բեռնար Ֆասյեն նաեւ հայտարարել էր այն մասին,ո ր ԵԱՀԿ ՄԽ-ը տարածաշրջան կժամանի ապրիլի երրորդ տասնօրյակում: Ֆասյեն նաեւ հաստատել էր, որ մայիսին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ինչպես նախկինում ծրագրվում էր, հանդիպումը տեղի կունենա մայիսին 7-ին Պրահայում «Արեւելյան գործընկերություն» գագաթնաժողովում:





