AM
9 Ապրիլ 2009 - 11:18 AMT

Հայ-թուրքական սահմանում վերանորոգման վերականգնողական աշխատանքնե՞ր են սկսվել

Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցագրային սահմանակետում վերանորոգման վերականգնողական աշխատանքներ են սկսվել: Այդ մասին հաղորդել է Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հասան Զեյնալովը: Նրա խոսքերով, ներկայումս վերանորոգման վերականգնողական աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարածքում գտնվող անցագրային սահմանակետերում, Թուրքիայի տարածքում ասֆալտապատվում են Ալիջան տանող ճանապարհները:

Գլխավոր հյուպատոսը նշել է, որ Կարսի ու Իգդիրի բնակչությունը մտահոգված է սահմանի բացման մասին հաղորդագրություններով: «Կարսի ու Իգդիրի բնակիչները չեն հասկանում սահմանի բացման պատճառները եւ մտահոգված են դրանով: Այդ շրջանների բնակչությունը դեմ է սահմանի բացմանը»,-ասել է Զեյնալովը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: