Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կլուծվի մինչեւ 2009թ. վերջը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Կովկասի ամենալուրջ խնդիրն է: «Ես հավատում եմ, որ այդ խնդիրը կլուծվի 2009թ. վերջին»,- ընդգծել է Աբդուլլահ Գյուլը, հաղորդում է SONSAYFA թուրքական ինտերնետ-պորտալը:





