AM
10 Ապրիլ 2009 - 11:51 AMT

Թուրքիան հրաժարվել է ընդունել ադրբեջանցի լրագրողների տեղափոխող ինքնաթիռը

Ադրբեջանցի լրագրողները բողոքի ակցիաներ են նախապատրաստում Թուրքիայում Հայաստանի հետ սահմանի բացման առնչությամբ, սակայն թուրքական կողմը հրաժարվել է ընդունել ինքնաթիռը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, թուրքական կողմը հրաժարվում է ընդունել ադրբեջանցի լրագրողներին փոխադրող ինքնաթիռը:

Նշենք, որ ադրբեջանցի լրագրողները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման դեմ:

Բանակցությունները թուրքական կողմի հետ շարունակվում են: