ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 12-ին երկրի բարձաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի եւ մասնակցել Քրիստոսի Հարության տոնի Սուրբ պատարագին: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում, արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ եւ ԼՂՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը:





