«Արարատ»ռազմավարագիտական հետազոտությունների կենտրոնը ապրիլի 14-ին Երեւանում կներկայացնի 200 հարցազրույցների հետազոտությունների արդյունքները, որին կհաջորդեն «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրներ» թեմայով քննարկումները: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է «Արարատ» կենտրոնը: 2009-ի մարտի 12-ից «Արարատն» անցկացրել է հարցազրույցների շարք` Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Հարցվածների ցուցակը ներառում է հայրենի եւ սփյուռքահայ գիտնականներ ու փորձագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ եւ ուսանողներ: Շնորհանդեսին ելույթ կունենան «Արարատ» ռազմավարագիտական հետազոտությունների տնօրեն Արմեն Այվազյանը, «Հոգեբանական հետազոտությունների կենտրոնի» նախագահ Ալբերտ Նալչաջյանը, քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը:





