AM
14 Ապրիլ 2009 - 15:32 AMT

Մասսաչուսեթսում կցուցադրվի «Քրիստոնեական Հայաստան» ֆիլմը

Ամերիկայի Հայկական թանգարան-գրադարանում տեղի կունենա «Քրիստոնեական Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին եւ պատմում է նոր հավատի արմատացման ու ազգային ավանդույթների փոփոխման մասին:

Արսեն Ասլանյանի 83-րոպեանոց ֆիլմի ցուցադրությունը կկայանա ապրիլի 15-ին: «Քրիստոնեական Հայաստան» ֆիլմը ստեղծվել է 2007թ.: Ֆիլմի վրա աշխատել է Նարինե Թուխիկյանը (սցենար), գլխավոր դերում Վլադիմիր Մսրյանն է, իսկ ֆիլմի երաժշտությունը գրել է Արա Գեւորգյանը: