AM
16 Ապրիլ 2009 - 16:00 AMT

Ալի Բաբաջանը մտադիր է լիովին վերականգնել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները

«Մենք մտադիր ենք հանգել միասնական որոշման եւ լիովին վերականգնել երկու երկրների միջեւ հարաբերությունները»,- թուրք լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա հայ-ադրբեջանական բանակցություններին զուգահեռ: Ալի Բաբաջանը նաեւ խնդրել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը կոչ անի Հայաստանին արագացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, հաղորդում է CNN-turk-ը: