Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանին: Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը, հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Թուրքիայի Արտաքին գործերի փոխնախարար Էրթուղրուլ Ապականը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:





