AM
18 Ապրիլ 2009 - 07:39 AMT

ԱՄՆ-ն չի միջամտի այլ երկրների գործերին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փոխհարաբերությունների նոր սխեմա է առաջարկել արեւմտյան կիսագնդի երկրներին: «ԱՄՆ-ն չպետք է միջամտի այլ երկրների ներքին քաղաքականությանը: Ճիշտ է, սա նաեւ նշանակում է, որ մենք չենք կարող մեղադրել ԱՄՆ-ին այն բոլոր խնդիրների համար, որ ծագում են այս կիսագնդում, սա է պայմանը»,-ասել է Օբաման:

Միաժամանակ նախագահ Օբաման կոչ է արել ամերիկյան պետությունների առաջնորդներին համախմբված գործել: «ԱՄՆ-ն ցանկանում է ճանաչել անցյալի սխալները, որտեղ դրանք իրոք եղել են: Եվ մենք գործընկերներ կդառնանք…»,-ասել է նա, հաղորդում է Associated Press-ը:

Ամերիկյան 33 պետությունների առաջնորդներ են հավաքվել Տրինիդադ եւ Տոբագոյում` Ամերիկայի երկրների գագաթնաժողովին: