AM
20 Ապրիլ 2009 - 16:27 AMT

Ապրիլի 21-ին նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը

Հոլոքոստի (Եվրոպական հրեաների աղետի) զոհերի հիշատակի օրը նշվում է հրեական օրացույցով Նիսան ամսվա 27-րդ օրը կամ գրիգորյան օրացույցով 2009թ. ապրիլի 22-ին:

Ապրիլի 21-ի առավոտյան` ժամը 10:02, Իսրայելի ողջ տարածքում կհնչի յուրահատուկ ազդանշան Հրեաների աղետի ժամանակ զոհված 6 միլիոն մարդկանց հիշատակին:

Ըստ ավանդության, ազդանշանի ժամանակ փողոցներում դադարում է շարժումը, վարորդները դուրս են գալիս մեքենաներից եւ հետիոտների հետ միասին քարանում են ուղիղ մեկ րոպեով: