Ապրիլի 20-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հեռախոսազրույցը: Ինչպես հաղորդում է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները:





