Դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը նշանակվել է էներգետիկայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդը Եվրասիական տարածաշրջանում: Ինչպես հաղորսդում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո ծառայությունը, Ռիչարդ Մորնինգսթարը զբաղվելու է Եվրոպային, Ռուսաստանին, Ուկրաինային, Թուրքիային, Միջին Ասիային ու Կովկասին վերաբերող հարցերով եւ կդառնա ԱՄՆ պետքարտուղարի հիմնական խորհրդատուն Եվրասիայում էներգառեսուրսների զարգացման, տարանցման ու բաշխման հարցերով:





