AM
21 Ապրիլ 2009 - 13:01 AMT

Բաքվում ԵԱՀԿ համաժողովը անհայտ պատճառներով տեղի չի ունենա

Ահաբեկչության դեմ պայքարի համաժողովը, որը տեղի էր ունենալու Բաքվում ապրիլի 21-ին, չի կայացել: Համաժողովի անցկացման ժամկետներն անորոշ ժամանակով տեղափոխվել են: Համաժողովի չկայանալու պատճառների մասին չի հայտնվում, հաղորդում է Bakililar.AZ-ը` վկայակոչելով ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը:

Համաժողովի անցկացումը նախատեսված էր ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշմամբ, որն ընդունվել էր 2007թ. Մադրիդում: