Վրաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հերքմամբ: «Երկրի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ընդհանրապես չի մեկնաբանել հայ-թուրքական սահմանի շուրջ առկա իրադրությունը»,- հայտնել է ԱԳՆ քաղաքական վարչության տնօրեն Զուրաբ Կաչկաչիշվիլին: Նրա խոսքով, Վրաստանի արտգործնախարարն ընդհանրապես չի մեկնաբանել հայ-թուրքական հարաբերությունները:
ԱՊԱ ադրբեջանական գործակալությունն անցյալ շաբաթ տարածել էր Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի խոսքերն այն մասին, որ «հայ-թուրքական սահմանը չի բացվելու»:





