AM
22 Ապրիլ 2009 - 14:50 AMT

Թուրքիան հետ է կանչել իր դեսպանին Կանադայից, պատճառը` Հայոց ցեղասպանությունը

Թուրքիան Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը կառավարության ներկայացուցիչների մասնակցության պատճառով հետ է կանչել իր դեսպանին Կանադայից: Թուրք դեսպան Ռաֆեթ Աքգյունայը Անկարա է վերադարձել խորհրդատվությունների համար, հաղորդում է Associated Press-ը:

Թուրքիան խիստ մտահոգված է, որ Կանադայի պաշտոնյաները մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Կանադայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2004թ.: