AM
22 Ապրիլ 2009 - 15:58 AMT

ԱՊՀ երկրները Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված համակարգի համատեղ վարժանք են անցկացրել

ԱՊՀ 8 երկրներ Համագործակցության ՀՕՊ միավորված համակարգի համատեղ հրամանատարաշտաբային վարժանք ենք անցկացրել, որին մասնակցել է շուրջ 120 ինքնաթիռ: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի տեղեկատվական ապահովման գծով օգնական Վլադիմիր Դրիկը, վարժանքը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, ապրիլի 21-ին:

«Գործարկվել են ՄիԳ-31, Սու-27, Սու-24 ռազմաճակատային ռմբակոծիչները, Սու-25 գրոհային ինքնաթիռները, Մի-8 ուղղաթիռները, Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները, ինչպես նաեւ ռադիոտեղակայման պարեկության եւ նշանառության Ա-50 ինքնաթիռները», – նշել է նա:

Վարժանքին մասնակցել են Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Ընդ որում, ՄիԳ-31 եւ Սու-27 ինքնաթիռների համատեղ զորավարժություն էր անցկացվել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ:

Վարժանքների մասնակիցները մշակել են ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի հերթապահ ուժերի կառավարմանն առնչվող հարցեր, մարտական հերթապահության խնդիրների կատարման ժամանակ: Մշակվել են նաեւ աղետի ենթարկվող օդանավերի անձնակազմին օգնություն ցույց տալու գործողությունները, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ նախօրեին Ղազախստանը հաղորդել էր այն մասին, որ չի մասնակցի մայիսի 6-ից հունիսի 1-ը Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Վերջիններիս մասնակցելուց հրաժարվել էին նաեւ Էստոնիան եւ Լատվիան: Իսկ Ռուսաստանում այդ զորավարժությունների անցկացման մասին որոշումը սխալ, վտանգավոր եւ կարճատեսական են անվանել: